Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում, ԿԸՀ տվյալներով, հաղթել է նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կուսակցությունը: Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 26,8 % ձայն է ստացել: «Ռեսպուբլիկա-Աթա Ժուրտ» կուսակցությունը 21.12% ձայն է հավաքել, «Ղրղզստան»-ը՝ 12.42%, «Օնուգուու-Պրոգրես»-ը՝ 9,1 %, «Բիր-Բուլ»-ը՝ 8,5 %, «Աթա-Մեկեն»-ը՝ 7,7 %: Ժամը 18:00-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 45,7 %-ը կամ 1 մլն 254 մարդ: Հաշվարկվել է 514 հազար քվեաթերթիկ: